Saturday, July 17, 2010

ԱՄՆ-ի Սենատի Կոլորադոն ներկայացնող բոլոր թեկնածուները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցներ են

News.am. 17-7-2010- ԱՄՆ Կոլորադո նահանգի բոլոր չորս թեկնածուները, որոնք հավակնում են դառնալ Սենատի անդամ, հայտարարել են, որ հաստատակամ են Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Այս մասին ասված է Ամերիկայի Հայկական համագումարի հայտարարության մեջ: ԱՀՀ-ն ընդգծում է, որ որպես ընտրության չափանիշ Կոլորադո նահանգի հայազգիները համարում են այն փաստը, թե Կոնգրեսի այս կամ այն թեկնածուն ինչպիսի դիրքորոշում ունի Ցեղասպանության հարցում: Նշենք, որ Կոլորադոյից Սենատի դեմոկրատ թեկնածուները Էնդրյու Ռոմանոֆֆն ու Մայքլ Բենետն են: Իսկ Հանրապետական կուսակցությունից Սենատ անցնելու հավակնություններ ունեն Քեն Բակն ու Ջեյն Նորթոնը: Նրանք բոլորը ժամանակին հրապարակավ հայտարարել են, որ դատապարտում են Հայոց ցեղասպանությունն ու կպայքարեն՝ հանուն դրա ճանաչման:

No comments: