Saturday, July 17, 2010

ԲԱՔՈՒՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի նախագահի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը, խոսելով սեպտեմբերին հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին, հայտարարել է, թե այդ խոսակցություններն առայժմ մամուլի մակարդակով են, եւ Բաքուն պաշտոնական հաստատում չունի: Նա կրկին հիշեցրել է, որ ադրբեջանական դիրքորոշումը հստակ է` հայ-թուրքական սահմանի բացումն ու մնացյալ խնդիրները պայմանավորված են ղարաբաղյան խնդրի լուծումով: Այդ նույն տեսակետին է նաեւ Անկարան: Առանց այդ խնդիրը լուծելու, հայ-թուրքական սահմանի բացումը ծայրահեղ սխալ քայլ կլիներ, ասել է Մամեդովը: Նա ասել է նաեւ, որ Թուրքիայի վրա բազմիցս ճնշում է գործադրվել, սակայն Թուրքիան հավատարիմ է մնացել իր դիրքորոշմանը: Մամեդովը հույս է հայտնել, որ հետայսու եւս այդպես կլինի, չբացառելով, որ որոշ ուժեր կշարունակեն ճնշում բանացնել:

No comments: