Saturday, July 17, 2010

Տեր–Պետրոսյանի ասածն անհեթեթությո՞ւն է

7or.am. 17-7-2010- -Համաձայն չեմ այդ մտքին։ Այսպես է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն արձագանքել ՀՀՇ 16-րդ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե առանց Արցախի հարցի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանում անվտանգության, ժողովրդավարության վիճակի բարելավում տեղի չի ունենա' անկախ նրանից, թե ով կլինի երկրի նախագահը։ -Այդ տարաձայնությունը, որ մենք ունենք ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ նաև այլ գործիչների մոտ, որոնք Հայաստանի զարգացումը կապում են Արցախի խնդրի լուծման կամ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ, ես, մեղմ ասած, անհեթեթություն եմ համարում։ Երբ լրջանանք և ունենանք համակարգի գլխին կանգնած մարդկանց մի խումբ, որոնք սրտացավով են վերաբերվում ամբողջ հարցին, վստահ եմ, որ կարճ ժամանակում թռիչքային զարգացումներ կունենանք։ Դրանում կասկած չունեմ,-«7օր»-ի հետ զրույցում ասել է Ժ. Սեֆիլյանը։ Ի դեպ, զբաղված լինելու պատճառով նա չի կարողացել պատասխանել հարցին, թե, այդուհանդերձ, ինչո՞ւ է շարունակում մնալ ՀԱԿ-ում, եթե ՀԱԿ առաջնորդի ասածները անհեթեթություն է համարում, սակայն խոստացել է առաջիկա օրերի ընթացքում պատասխանել «7օր»-ի բոլոր հարցերին։

No comments: