Thursday, July 29, 2010

Ովքե՞ր են նշանակվում Մինսկի խմբի համանախագահներ

Panorama.am. 29-7-2010- «Голос Армении»-ն անդրադառնալով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակման հարցին` գրում է, որ Հայաստանը պետք է ոչ միայն այս փաստին պատշաճ կերպով ուշադրություն դարձնի, այլև հետևի, թե ով է նշանակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թերթը գրում է, որ 2004թ-ին Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է եղել Սթիվեն Մանը, որը ժամանակին զբաղվում էր Հայաստանով ադրբեջանական նավթատարի անցկացման լոբբինգով: Հոդվածագիրը նշում է, որ հենց Սթիվեն Մանի հետ ժամանակին ՀՀ առաջին նախագահը քննարկում էր Արցախն Ադրբեջանին հանձնելու հարցը, իսկ փոխարենը ադրբեջանական նավթատարը պետք է անցներ Հայաստանի տարածքով: Այս քննարկումների կապակցությամբ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ասել էր. «Ոչ ոք նավթը հայրենիքից բարձր դասելու իրավունք չունի, նման մարդը տեղ չունի հայոց պատմության մեջ»: Հոդվածագիրը նշում է, որ ադրբեջանական լոբբինգով զբաղվող մարդկանց առկայությունը Մինսկի խմբում էապես ազդում է բանակցային գործընթացի վրա: Այդ իսկ պատճառով` պաշտոնական Երևանը պետք է պատշաճ ուշադրություն դարձնի այն փաստին, թե ովքեր են նշանակվում Մինսկի խմբի համանախագահներ:

No comments: