Saturday, July 17, 2010

Հայ թիկնապահը կյանքը վտանգելով փրկել է արաբ արքայադստերը

Համաշխարհային հայտնի բրենդներ՝ Calvin Klein, Armani, Gucci, Christian Dior եւ այլ ֆիրմաները գովազդող շվեդ հայտնի մոդել Պատրիկ Ռիբսեթերը փորձել է սպանել Սաուդյան Արաբիայի արքայադուստր Սառա Ալ-Ամուդիին, երբ հասկացել է, որ վերջինս լքում է իրեն։ Posta թերթի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ առաջ Պատրիկ Ռիբսեթերը Թայլանդում անցկացրած հանգստի ընթացքում ծանոթացել է Սաուդյան Արաբիայի արքայադուստր Սառա Ալ-Ամուդիի հետ եւ, հասկանալով, թե ինչքան հարուստ կարողության տեր աղջկա հետ է շփվում, աշխատել է գրավել նրա սիրտը։ Սակայն արաբ արքայադուստրը որոշ ժամանակ անց Լոնդոնի իր տանը բռնացրել է Պատրիկ Ռիբսեթերին՝ մի կնոջ հետ ժամանակ անցկացնելիս, որից հետո վեճ է սկսվել։ Արաբ արքայադուստրը հայտնել է, որ ինքը խզելու է իր կապը Պատրիկ Ռիբսեթերի հետ, եւ հեռացել ննջարան։ Շվեդ մոդելը՝ հասկանալով, որ կորցնում է ահռելի հարստություն, մտել է ննջարան, եւ փորձել խեղդել Սառա Ալ-Ամուդիին, սակայն արքայադստեր հայազգի թիկնապահ Սարգիս Թոքաթլյանը հասցրել է փրկել արքայադստեր կյանքը։ Սակայն շվեդ մոդելը հասցրել է կոտրված շշի կտորով 6 տեղից վնասել Սարգիսի դեմքը։

No comments: