Saturday, July 31, 2010

Պարսիկներին Հայաստանի գեղարվեստի ակադեմիան գրավել է`… բնորդների պատճառով

News.am. 30-7-2010- Գեղարվեստի ակադեմիայի նկատմամբ հատկապես մեծ է պարսիկների հետաքրքրությունը: Այս մասին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը՝ դա բացատրելով բնորդների առկայությամբ, քանի որ Պարսկաստանում դա չի թույլատրվում: «Մեր կրթությունը որակյալ է, եւ համապատասխան որակի ուսում Իրանում չեն կարող ստանալ: Բացի այդ, կերպարվեստի ասպարեզում իրենք պրոբլեմներ ունեն: Օրինակ՝ բնորդներ չեն օգտագործում, իսկ առանց բնորդի նկարիչը չի կարող նկարիչ դառնալ: Այլ հարցեր էլ կան երեւի, որ հետարքրություն են առաջացնում մեզ մոտ կրթվելու»,-ասաց Արամ Իսաբեկյանը: Արտասահմանցիներն ու սփյուռքահայերը պակաս հետաքրքրված չեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայով, քանի որ այստեղ ապահովում են բարձր որակի կրթություն: Սակայն բուհի ռեկտոր Տիգրան Ալիխանովի խոսքով, դաշնամուրի բաժնում դիմորդների քանակը նվազել է, ինչը պայմանավորված է երաժշտական դպրոցների կրկնակի կրճատմամբ: Փոխարենը հետաքրքրությունը աճել է դուդուկի կամ ընդհանրապես փողային գործիքների հանդեպ:

No comments: