Saturday, July 31, 2010

Ահմեդ Դավութօղլու. Իսրայելը գտնվում է աննախադեպ մեկուսացման մեջ

News.am. 30-7-2010- Այսօր Իսրայելը գտնվում է իր ողջ պատմության ընթացքում ամենալուրջ մեկուսացման մեջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` CNN Turk հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով, այդ երկիրը «դեմ է գնում համամարդկային բարոյականությանը»: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Դավութօղլուի ներկայացմամբ, Անկարա-Վաշինգթոն հարաբերություններում չկա որեւէ երկարաժակմետ ճգնաժամ: Դավութօղլուն նաեւ հայտարարել է, որ այսօր թուրքիայի առաջնային խնդիրը ահաբեկչության դեմ պայքարն է: «Մենք կշարունակենք պայքարը ահաբեկիչների (քուրդ ապստամբների) դեմ, միաժամանակ չոտնահարելով մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները»,- ասել է թուրք նախարարը:

No comments: