Saturday, July 17, 2010

Հրանտ Բագրատյան. «Երկրում վիճակն անտանելի է»

7or.am. 17-7-2010- ՀՀՇ 16-րդ համագումարում ողջույնի խոսքով հանդես են եկել Հրանտ Բագրատյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Հրանտ Բագրատյանն իր խոսքում նշել է, թե կարծում է, որ ՀՀՇ-ի այս համագումարը բավական լուրջ է, քանի որ այն քաղաքական դաշտում աճող կուսակցություն է և մեծ դերակատարում ունի։ Բագրատյանը նշել է, թե վիճակը երկրում անտանելի է, և ՀՀՇ-ն իր բոլոր ջանքերը պետք է գործադրի, որպեսզի կարողանա այս իրավիճակից երկիրը հանել։ ՍԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը հայտարարել է, թե 12 տարի լինելով ընդդիմադիր դաշտում՝ ՀՀՇ-ն կարողացել է իր դերն ու դիրքն ապահովել քաղաքական կյանքում, և, ըստ նրա, միասնական ուժերով հնարավոր կլինի հաղթահարել կլանային իշխանության դեմ պայքարը։ Պետրոս Մակեյանի խոսքերով՝ մարտի 1-ից հետո հետո, երբ քաղբանտարակյալներ ունեցան, ՀՀՇ-ն էր այն մեծ կուսակցությունը, որը կարողացավ մյուս կուսակցությունների հետ համատեղ պայքար ծավալել։ Նրա կարծիքով՝ առաջիկայում ևս ՀՀՇ-ն ՀԱԿ-ի շրջանակներում կշարունակի իր պայքարը։

No comments: