Thursday, August 12, 2010

Սերժ Թանգյանը կմտածի Ցեղասպանության 100–ամյակին նվիրված նախագծի մասին

Tert.am12-8-2010- Այսօր Երևանում կայացած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին ամերիկահայ երգիչ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանգյանից՝ արդյոք հնարավո՞ր է որ նա հանդես գա Հայոզ ցեղասպանության 100–ամյակին նվիրված նախագծով։։ «Ցեղասպանության 100–ամյակը՝ 2015թ. է, այսօր 2010թ. է։ Դժվար է իմանալ՝ հինգ տարի հետո որտեղ կլինեմ, ինչ կլինի ինձ հետ», – ասաց երգիչը։ Միաժամանակ, այդ միտքը նա բնորոշեց որպես լավ գաղափար։ «Անպայման կմտածեմ այդ մասին», – նշեց նա։ Հարցին, թե իր ստեղծագործական գործնեության ընթացքում նա կանդրադառնա՞ նաև Ղարաբաղին, Թանգյանն ասաց, որ չի նախատեսում երգեր գրել կոնկրետ թեմաներով։ «Աշխարհի ամենալավ երգերը նրանք են, երբ կարող ես դրանք անվանել քոնը», - պարզաբանեց նա։ Հայաստան իր այցելությունների ժամանակ Թանգյանը ծանոթացել է երկրի տարբեր վայրերի հետ։ Խոսելով բնության մասին՝ նա ասաց, որ Հայաստանը մեկ չոր է, քարքարոտ, մեկ բացվում է Սևանն իր գույներով, սակայն երգչի համար ամենատպավորիչը Լեռնային Ղարաբաղն է։ Այս կոնտեքստում նա նշեց, որ իր տեսահոլովակներում հետին ֆոնը միշտ կանաչ է:

No comments: