Thursday, July 29, 2010

ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՃԵԼ Է

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրատարակել է «Ժողովրդագրական իրավիճակը ԼՂՀ-ում» ժողովածուն: Տեղեկացնելով այս մասին, «Արմինֆո» գործակալությունը հավելում է, որ ժողովածուի համաձայն, 1995 թվականին ԼՂՀ բնակչությունը կազմել է 122 600, իսկ 2005 թվականի մարդահամարի արդյունքներով՝ 137 737: Մարդահամարին հաջորդած ժամանակահատվածում ԼՂՀ բնակչությունն ավելացել է 3 700-ով: 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ԼՂՀ բնակչության 52.5% ապրում էր քաղաքում, 47.5%-ը՝ գյուղում: ԼՂՀ բնակչության 37%-ը կենտրոնացած է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Շրջաններից բնակչության թվով առաջատարը Մարտունու շրջանն է՝ 16.6%: Բնակչության միջին տարիքը 33.4 է: 2010 թվականի սկզբին տղամարդիկ կազմել են ԼՂՀ բնակչության 48.1%-ը, կանայք՝ 51,9%-ը:

No comments: