Thursday, July 29, 2010

Թուրքիայի հրեաները սկսել են անշարժ գույք գնել Թել-Ավիվում

News.am. 29-7-2010- Տասնյակ հրեական հարուստ ընտանիքներ, որոնք մինչ վերջին ժամանակները առանց խնդիրների բնակվում էին Ստամբուլում, սկսել են մտածել վերադառնալու մասին, եթե Թուրքիայի եւ Իրսայելի միջեւ հակամարտությունը սրվի: Անշարժ գույքը,որը Իսրայելի կենտրոնական շրջաններում շատ թանկ արժե, նրանց համար լավ կապիտալի ներդրում է եւ միեւնույն ժամանակ՝ «թիկունք», -գրում է իսրայելական «Едиот Ахронот» պարբերականի վերլուծաբան Ռոնի Քոենը: «Այդ ընտանիքների ներկայացուցիչները չեն դիմում անշարժ գույքի գործակալներին, քանի որ վախենում է, որ դա հայտնի կդառնա Թուրքիայում: Գործարքները նրանք իրականացնում են իրենց հարազատների կամ փաստաբանների միջոցով»,-գրում է պարբերականի լրագրողը:

No comments: