Thursday, July 7, 2011

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցը Սենատը կլսի հուլիսի 13-ին

HayNews.am. 7-7-2011-Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնի նշանակման հարցը կքննարկի հուլիսի 13-ին կայանալիք լսումներում, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալ Ջոն Հեֆերնի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Օբամայի վարչակազմը առաջադրել է այս տարվա մայիսին: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Հեֆերնը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, ով վերադարձել է Երեւանից` պաշտոնավարելու որպես ԱՄՆ-ի պետքարտուղարի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով փոխտեղակալ:

No comments: