Thursday, July 22, 2010

Ֆասիեն շարունակում է պաշտոնավարել. Ֆրանսիայի դեսպանատուն

Panorama.am. 22-7-2010- Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն շարունակում է պաշտոնավարել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան լրատվական ծառայությունից: Նաև խոստացան` համանախագահի ցանկացած փոփոխության մասին դեսպանատունը պատշաճ կերպով կտեղեկացնի: Նկատենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, թե ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասեն հեռանալու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի իր պաշտոնից:

No comments: