Wednesday, August 18, 2010

«Առավոտ». Թուրք-ադրբեջանական համայնքն ակտիվորեն զբաղված է ՀՀ հարցով համազեկուցող Լինդբլադի քարոզարշավով

News.am. 18-8-2010- Պարբերականը զրուցել է ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված: Հոկտեմբերի առաջին օրերին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում երեւի լուրջ գործ կա անելու, համենայնդեպս, երկու խնդիր արդեն ունենք՝ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը եւ շվեդ պատգամավոր Լինդբլադի՝ Հայաստանի հարցով համազեկուցող դառնալը: Նախ, Լինդբլադը սեպտեմբերին դեռ պետք է ընտրվի պատգամավոր՝ Շվեդիայում խորհրդարանական ընտրություններն աշնանն են: Իհարկե, Լինդբլադի քարոզարշավով Շվեդիայում ակտիվորեն զբաղված է թուրք-ադրբեջանական համայնքը, որն ամեն ջանք գործադրելու է՝ իր լոբբիստին անցկացնելու համար: Մնում եմ այն համոզմունքին, որ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Լինդբլադին Հայաստանի հարցով համազեկուցող «նշանակելը» ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի ծրագրի բաղկացուցիչներից էր: Մեկ բան հստակ է՝ թուրք-ադրբեջանական լոբբիստ Լինդբլադը չի կարող անաչառ լինել Հայաստանի հարցում, ուստի մեր պատվիրակությունն անպայման պիտի իր մտահոգությունները ձեւակերպի եւ հայտնի: Ինչ վերաբերում է Վեհաժողովի ֆորմատում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման Չավուշօղլու համառ փորձերին, ապա մեր դիրքորոշումը հայտնի է՝ ԼՂ խնդիրը չի կարող տեղափոխվել ԵԽԽՎ-ի ձեւաչափ, եւ դա թույլ չտալու համար պատվիրակությունն անկասկած , հստակ քայլեր է ձեռնարկելու:

No comments: