
News.am. 5-8-2010- Կալիֆոռնիայի հայազգի գործիչների կողմից դատարան ներկայացված հայցի նկատմամբ արձագանքները Թուրքիայում միանշանակ չեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն: Սակայն, նրա խոսքով, գերակշռում է հանդարտ վերաբերունքը:
«Կան, իհարկե, արմատական տրամադրված անձինք, որոնք հայերին մեղադրում են բոլոր մահացու մեղքերի մեջ, որ նրանք ոտնձգություններ են անում «թուրքական հողերի» նկատմամբ, թուրքերից խլում են ունեցվածքը եւ այլն, սակայն մեծամասնությունը նորմալ է վերաբերվում: Վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ հայազգի դեմքերը, որ համապատասխան փաստաթղթեր ունեն, սեփականության հայց են ներկայացրել եւ ստացել այն»,- ասել է նա:
Հարցին, թե որքան հարթ է ընթանում այդ գործընթացը, Նալչըն նկատել է, որ բյուրոկրատական թերացումներ, իհարկե, կան, բայց գործընթացն ընդհանուր առմամբ հարթ է ընթանում:
«Եւ դա շատ ճիշտ է»,- ընդգծել է լրագրողը եւ հավելել. «Մենք պետք է մեր ունեցվածքի համար պայքարենք մտքի ուժով, ոչ այլ կերպ»: Նաչլըի խոսքով, կալիֆոռնիացիները պահանջելու ոչինչ չունեն ԱՄՆ-ից: Խմբագիրը հայտարարել է, որ յուրաքանչյուր նման հարց պետք է լուծվի բուն Թուրքիայի տարածքում:
«ԱՄՆ-ը ոչինչ չի կարող որոշել: Այսօր Թուրքիայի կառավարությունը համարժեք է արձագանքում պահանջներին, եւ եթե հիմնավորված է համարում, բավարարում է դրանք»,- նշել է նա:
Զրույցի վերջում Նալչըն հավելել է, որ այդուհանդերձ կարծում է, որ Կալիֆոռնիայի հայերը կարող են հաջողության հասնել: «Շատ լավ բան կլիներ»,- հույս է հայտնել նա:
No comments:
Post a Comment