Tuesday, August 17, 2010

Հայ–թուրքական հարաբերությունները կակտիվանան, երբ ՀՀ–ն կունենա արտաքին քաղաքականություն. Արման Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը համարում է, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաանմեսունակ երկիրն է, քանի որ տարիներ շարունակ չի վարել ինքնուրույն քաղաքականություն: Այդ մասին Մելիքյանը հայտարարեց օգոստոսի 17-ին Փաստարկ ակումբում: Լրագրողների հետ հանդիպմանը նա կարծիք է հայտնել, որ Հայաստանում ոչ թե հարցեր են լուծվում, այլ միայն հայտարարություններ արվում: Արման Մելիքյանը մանրամասնելով իր միտքն ասել է, թե Հայաստանը մի տեղ է, որտեղ այս կամ այն երկրի պաշտոնյա գալիս է, դնում է իր նշանն ու ասում` “սա իմն է”: Նրա խոսքով, այդօրինակ հայտարարություններն էլ ավելի շատ ուղղված են լինում ոչ թե հայ ժողովրդին, այլ տարածաշրջանի պետություններին: ԼՂՀ նախկին արտգործնախարարի կարծիքով, Հայաստանն այժմ մի ռազմավարական տարածք է, որն ունի ռազմաքաղաքական նշանակություն, սակայն չունի սեփական «ես»:

No comments: