Wednesday, August 18, 2010

Ուկրաինան հերքել է Հայաստանի, Իսրայելի եւ Ռուսաստանի հետ ավիամիություն ստեղծելու տեղեկատվությունը

News.am. 18-8-2010- Ուկրաինական «ԱէրոՍվիթ» ընկերությունը չի հաստատել իսրայելական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը` Western-Eastern (WE) միջազգային ավիամիության ստեղծելու մտադրության մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ: «Մի շարք լրատվամիջոցներում «ԱէրոՍվիթ» (Ուկրաինա), «Էլ-Ալ» (Իսրայել), Utair (Ռուսաստան) եւ Armavia (Հայաստան) ընկերությունների կողմից միջազգային ավիացիոն միություն ստեղծելու մասին լուրի կապակցությամբ «ԱէրոՍվիթ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ որեւէ դաշինքի անդամ չէ, բացառությամբ «Ուկրաինական ավիացիոն խմբի»,- NEWS.am-ին հայտնել են ուկրաինական ընկերության մամուլի ծառայությունում, հավելելով, որ WE ավիամիության ստեղծման մտադրության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Չբացառելով փաստը, որ համախմբման միտումները առկա են միջազգային ավիացիոն ոլորտում, «ԱէրոՍվիթ» ընկերությունը, այդուհանդերձ, այսօրվա դրությամբ որեւէ բանակցություն չի վարում այս կամ այն դաշինքին անդամակցելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ըստ իսրայելական Izrus.co.il կայքի, ԱէրոՍվիթ» (Ուկրաինա), «Էլ-Ալ» (Իսրայել), Utair (Ռուսաստան) եւ Armavia (Հայաստան) ընկերությունները հռչակագիր են ստորագրել WE (Western-Eastern) անվանումով միջազգային ավիամիություն ստեղծելու մտադրության մասին:

No comments: