Wednesday, August 18, 2010

“ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ”

Հարցազրույց իրաքահայ թեմի դպրոցի ուսումնական Խորհրդի անդամ Շաքե Արծիվյանի հետ: -Տիկի'ն Արծիվյան, Իրաքում հայապահպանության խնդիրը գնալով ավելի ու ավելի է վատթարանում: Դուք սա կապում եք Իրաքում պատերազմական գործողություններո՞վ: Կմանրամասնե՞ք: -Պետք է ասեմ, որ 2003-ին, երբ ամերիկացիները մտան Իրաք և փորձեցին ճնշել Սադամի ռեժիմը, երկիրը ահռելիորեն հետ գնաց: Դրանից առաջ էլ երկիրը բնականոն վիճակի մեջ չէր, կային լուրջ հարցեր, բայց նախագահը գոնե ժողովրդին զսպում էր: Անապահովություն չկար, որովհետեւ ոստիկանական շատ լուրջ ստուգումներ կային: Ընդհանուր առմամբ երկիրը տակնուվրա է եղել, և հայության դեմ չէ երկիրը. ջուրը ժամով, լույսը նույնպես, օրենք, կարգ ու կանոն, կառավարություն չկա: Եվ հենց 2003-ից սկսված դեպքերն էլ ազդեցին հայության վրա: Այս բոլորը նպաստեց գաղուիթի հայաթափմանը, քանի որ այլևս ապահով չէր: Ամեն տեղ սպանություն, առևանգումներ, կարճ ասած, գաղութային կյանք չկա, միջոցառումներ շատ քիչ են տեղի ունենում, ակումբները, միությունները չեն կարողանում մինչև ուշ գիշեր մնալ, մինչև ժամը 6-7-ը ամեն մարդ շուտ պետք է տուն գնա, որովհետև վիճակն ապահով չէ: Անշուշտ, նման պայմաններում ոչ ոք չի ուզում ապրել, և ուրեմն մեծ ներգաղթ սկսվեց Հայաստան: Բայց այստեղ էլ հանդիպեցին որոշ դժվարությունների, որովհետև գործի պակաս կա, կամ եթե գործ կա, վճարման սահմանափակ վիճակ կա և սկսեցին Հայաստանը գործածել որպես միջոց Եվրոպա անցնելու համար`Ամերիկա, Եվրոպա և այլն: -Փաստորեն, ստացվում է ներգաղթ եղավ, հիմա էլ նորից արտագաղթում են: -Այո, ստացվում է ներագաղթեցին Հայաստան, որ հետո արտագաղթեն. հիմա էլ շարունակում են ներգաղթել: Որպես իրաքցի` մեզ համար շատ դժվար է, գրեթե անհնար վիզա ստանալ եվրոպական որևէ երկիր կամ առասարակ որևէ երկիր արտագաղթելու համար: Մեզ համար վիզա ստանալը դժվար է ոչ թե որպես հայ, այլ որպես իրաքցի, որովհետև իրաքցին ամբողջ աշխարհում անապահով, անվստահելի, ոճրագործ ավազակ է: Ստացվում է` այսօր հայկական գաղութը կազմում է շուրջ 6-7000 `2003-ի 20-25.000-ի փոխարեն: Հայկական միակ վարժարանում (Բաղդադ)140 աշակերտ կա, սակայն օրեցօր աշակերտների քանակը պակասում է: -Ի՞նչ եք կարծում , հայաթափությունը Իրաքում ի՞նչ հետևանքեր կունենա հայկական գաղութի համար: -Հենց դա էլ նշանակում է գաղութի անկում, որովհետև որպես կանոն արտագաղթողները զարգացած, հասկացող, ճաշակ և փորձառություն ունեցողներն են, մշակույթի գիտակները: Այսպես թե այնպես 30 տարվա դպրոցի բացակայությունը մեծ ավեր գործեց հայկական մշակույթի իմացության վրա: Մենք մինչև հիմա հայերեն լեզվի մասնագետի պահանջ ունենք, քանի որ մեր ուսուցիչները սահմանփակ են իրենց ունեցած գիտելիքներով, կարողություններով: Սակայն նաև վստահել չի կարելի, որ կգան, կվեևապատրաստվեն, կրթություն կստանան և հետ կվերդառանան: Ժամանակին այդպես վարվեցին մի քանի կղերականներ: -Փաստորեն ներգաղթում են հայրենիք, ստացվում է` օգտագործում են հայրենիքը նորից արտերկիր դուրս գալո՞ւ համար: -Այո, նոր վերդարձածներից շատերն արդեն հեռացել են Հայաստանից: Իմացա, որ օրերս էլի շատ են դուրս եկել մեր վարժարանի սաներից. նշանակում ` կգան: -Համայնքում փաստացի գնում է քայաքայո՞ւմ, ասիմիլացո՞ւմ, ծերացո՞ւմ: -Այո, ձեր նշած երեքն էլ տեղի են ունենում: Շատ են խառն ամուսնությունները, մեկ երրորդից ավել են կազմում ասորիների, քաղդեացիների հետ ամուսնությունները, թեր օրինակ, մուսլումաննների հետ քիչ են ամուսնություններ տեղի ունենում: Բացի այդ, այստեղ շատ հայեր արդեն իրենց երեխային տանում են արաբական օտար լեզու տիրապետելու համար, քանի որ այդ ճանապրհով ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն տեղում: -Իրաքում Ձեր իրավունքները պաշտպանվա՞ծ են, թեև պատերազմական իրավիճակը խանգարում է նաև դրան: -Օրենքով պաշտպաված են, բայց գործնականում տարբերություն անշուշտ կդնեն: Ընտրության մեջ քրիստոյայի և մուսուլմանի մեջ նախապատվությունը կտան մուսուլմանին, քան թե քրիտոնյային, բայց հայերին կհարգեն, մանավանդ հայերին, ոչ այնքան ասորիներին և քաղդեացիներին: Հային իսկապես հարգում են, սիրում: -Արաբների հետ հաղորդակցվելը հ՞եշտ է, նույն կրոնական կամ հագուկապի տարբերության առումով: -Առաջ ավելի շատ էին գնահատում մեզ: Հիմա այս նոր իշխանություններն ամենահասարակ դասակարգին պատկանող, պարսկական ազդեցությամբ լիցքավորված մարդիկ են, տգետ, նրանք մեզ չեն ճանաչում, չեն իմանում` ինչ է արել հայ գաղութը ժամանակին: Իսկ գիտեք, որ ժամանակին ամենամեծ արհեստավորները, ոսկերիչները, դերձակները հայեր են եղել, ամենալավ նկարիչները հայեր են եղել, հենց այս մարդիկ են այս արհեստն ու արվեստը մտցրել Իրաքի մեջ: Իրաքում 20-30-ականներին շատ հետամնաց շրջան է եղել, և երբ հենց այդ թվականներին հայերը եկան Իրաք, իրենց աշխատասիրությամբ, վստահելիությամբ, իրենց շինարար աշխատանքով կարողացան գնահատել արաբներին: Արաբների ավագ սերունդը մինչև հիմա էլ մեծ ակնածանքով է նայում արաբներին, վստահում է, որովհետև հայը չի խաբում: -Այստեղի հետ կապն ինչպե՞ս է, հետևո՞ւմ եք արդյոք մեր երկրում ինչե~ր են կատարվում: -Անշուշտ, հայրենիքը հետաքրքրում է, որովհետև Սփյուռի մեջ ապրող հայը հոգեպես կապված է, հայրենիքի իմաստը նրա համար շատ ազնվական է, հայրենասիրությունն իր մեջ շատ խորը թափանցել է և ուրեմն կպաշտե իր հայրենիքը` իր բոլոր թերություններով հանդերձ, բայց եկավ փորձեց և հանդիպեց իր հայրենիքում նյութական, տնտեսական դժվարությունների: -Իսկ Դուք վերադառնալո՞ւ եք: -Ես և ամուսինս նույնպես մտադիր ենք գալ, մանավանդ որ Բաղդատում գոհացուցիչ թոշակ ենք ստանում, և կարող ենք տարին մեկ անգամ գնալ ստանալ և հետ վերադառնալ: -Այստեղի թոշակը այնքան էլ գոհացուցիչ չէ, այն վերջանում է դեռ չստացած: -Անշուշտ գիտեմ(ծիծաղում է): ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ` ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԻ

No comments: