Wednesday, August 18, 2010

Ադրբեջանում էլ ՌԴ ռազմական օբյեկտ կա

«Առավոտ» 18-8-2010- «Այսօր ասվում է, որ Ադրբեջանում չկան ռուսական ռազմակայաններ, սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն այսօր սպասարկում է ռուսական անձնակամզը: Դա կարևորագույն ռազմական մի օբյեկտ է, որը կարող է 8000 կմ շառավղով, այսինքն` մինչև Հնդկական օվկիանոս, արձանագրել ցանկացած հրթիռի մեկնարկը: Եվ այդ կայանում, վստահ եղեք, որ ռուսները դեռ երկար ժամանակ կմնան»,- թերթի հետ զրույցում ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` նշելով, որ «Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը միանգամայն տրամաբանական որոշում է»:

No comments: