Tuesday, August 17, 2010

Օբաման Էրդողանին չի սպառնացել

Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչ Դեն Բարտոնը հերքել է Financial Times–ի հրապարակած այն տեղեկությունը, թե Բարաք Օբաման սպառնացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հաղորդում է CNN Turk–ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական պարբերականը հաղորդել էր՝ վկայակոչելով նախագահականի իր աղբյուրները, թե «ԱՄՆ–ը մտադիր է սահմանափակել Թուրքիային սպառազինությունների տրամադրումը, եթե առաջիկայում Անկարան չփոխի իր դիրքորոշումը Իսրայելի և Իրանի հարցում»։

No comments: