Tuesday, August 17, 2010

Ազգային գրադարան. Պետք է ստեղծել լայն ճակատ` «Ոչ սեպտեմբերի 19-ին» նշանաբանով

Panorama.am. 17-8-2010- Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում ընդունվել է հայտարարություն, որը կոչ է անում հայերին չմասնակցել սեպտեմբրի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Ըստ հանձնաժողովի հայտարարության, իր ազգային և կրոնական արժանապատվությունը հարգող յուրաքանյուր գիտակից հայ մարդ պետք է ձեռնպահ մնա սեպտեմբերի 19-ին թուրքական շոուի էժանագին մասնակիցը լինելու գայթակղությունից, որ սեպտեմբերի 19-ին նախատեսված թուրքական հայավնաս խաղն իրականացվի առանց հայերի մասնակցության: Հանրության լայն խավերին պետք է տեղյակ պահել և ստեղծել լայն ճակատ` «Ոչ սեպտեմբերի 19-ին» նշանաբանով: Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի տեղեկացմամբ, նկատի ունենալով քննարկվող հարցի կարևորությունը, հետագա զարգացումների նկատառումներով, առաջիկա ժամանակահատվածում պարբերաբար պետք է անդրադառնա սեպտեմբերի 19-ի խնդրին: Օգոստոսի 18-ին` վաղը Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Աղթամարի Սուրբ Խաչը` հավատի, գիտակցության, արժանապատվության քննություն» թեմայով քննարկում: Գլխավոր բանախոս` պատմաբան Ռաֆիկ Թադևոսյան: Քննարկմանը կմասնակցեն հանրային խորհրդի անդամներ, թարգմանիչ Ռուզան Ավագյանը, ներկայացուցիչներ բարձրագույն ուսումնական հաստատություններից, հայրենակցական միություններից: Էկրանին կցուցադրվի Վանին վերաբերող նյութեր, կներկայացվի Վանի հիմնը:

No comments: