Thursday, August 5, 2010

Մարդուն ամենանմանը խոզն է

News.am. 5-8-2010- Խոզի օրգանները շատ հարմար են մարդուն փոխպատվաստելու համար, քանի որ դրանք առավել նման են մարդու օրգաններին։ Այդ մասին այսօր` օգոստոսի 5-ին լրագրողներին ասաց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը։ Առայժմ նման փոխպատվաստումներ Հայաստանում չեն արվում, սակայն Դարբինյանը հույս հայտնեց, որ արտասահմանում վերապատրաստում անցնող հայ մասնագետները որոշ ժամանակ անց նման բարդ վիրահատություններ կկարողանան կատարել։ Խոզի օրգաններից մարդուն առավել մոտ են երիկամը, փայծախը եւ սիրտը։ Դարբինյանի խոսքով՝ մարդուն կարող են օգտակար լինել նաեւ բազում այլ կենդանիների օրգաններ՝ այծ, ոչխար, շուն եւ այլն։ Օրինակ՝ շան ոսկորը շատ հարմար է ոտքը երկարացնելու համար, ոչխարի օգանները կարելի է օգտագործել աչքի հիվանդությունների դեպքում եւ այլն։

No comments: