Aysor.am. 5-8-2010- «Օսկարի» արժանացած ամերիկացի հայտնի դերասանուհի Սանդրա Բալոկը ճանաչվել է ամենից շատ վարձատրվող դերասանուհին Հոլիվուդում: Նա 2009-ի հունիսից մինչև 2010-ի հունիսը իր բանկային հաշվեհամարին ավելացրել է 56 մլն դոլար:
Այսպիսով, Բալոկն իր ետևում է թողել երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ռիզ Ուիզերսպունին, ով վաստակել է 32 միլիոն դոլար, և երրորդ հորիզոնականը` Քեմերոն Դիասին` 32 մլն դոլար: Հաջորդ հորիզոնականները հաջորդաբար զբաղեցրել են ` Ջենիֆեր Էնիսթոնը` 27 մլն դոլար, Սառա Ջեսիկա Պարկերը` 25 մլն դոլար, Ջուլիա Ռոբերթսը` 20 մլն դոլար, Անջելինա Ջոլին` 20 մլն դոլար, Դրյու Բերիմորը` 17 մլն դոլար, Մերիլ Սթրիփը` 13 մլն դոլար, Քրիստեն Ստյուարտը` 12 մլն դոլար:
Նշենք, որ նախորդ տարի վարկանշային նմանատիպ աղյուսակը գլխավորում էր Անջելինա Ջոլին (27 միլիոն դոլարով), ով, սակայն, այս տարի գտնվում է յոթերորդ հորիզոնականում:
Սակայն աշխատանքային հաջողությունները նույնիսկ Բալոկին չի զրկել ընտանեկան անհաջողություններից: «Օսկար» ստանալուց մի քանի օր հետո « In Touch Weekly»-ը հրապարակել է հոդված Բալոկի ամուսնու սիրախաղերի մասին: Այս պահին նա թեև ամուսնալուծվում է, բայց և երեխա է որդեգրել:
Thursday, August 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment