Tert.am. 16-8-2010- Երկուշաբթի կեսօրին Բաքու կժամանի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Ինչպես հայտնում է Bakililar.az–ը, Գյուլը, նախևառաջ, կայցելի Շահիդների ծառուղի։
Բաքու կատարելիք այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Հանդիպումների արդյունքում կստորագրվեն երկկողմ համաձայնագրեր։
Թուրքիայի նախագահի այցի առանցքային թեման ԼՂ հիմնախնդիրն է։
Արդեն այսօր նախատեսվում է Գյուլի հանդիպումը Ադրբեջանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ։ Վաղը Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջանի մի քանի շրջաններ։
Monday, August 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment