Thursday, August 5, 2010

«Ժառանգության» առաջարկը կառավարությունը մերժեց

Tert.am. 5-8-2010- ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում և հունիսի 29-ը սահմանել անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Գործադիրը առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրինագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության կողմից տոների և հիշատակի օրերի մշակվող նոր նախագծի քննարկման համատեքստում։

No comments: