Wednesday, August 18, 2010

Նալբանդյանն ու Կարասինը հեռախոսով քննարկել են Մեդվեդևի այցը

Tert.am. 18-8-2010- Օգոստոսի 17–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, կողմերը քննարկել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա պետական այցը Հայաստան։ Նշենք, որ Մեդվեդևը երկօրյա այցով Հայաստան կժամանի օգոստոսի 19–ին։ Երևանում նա նաև կմասնակցի ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

No comments: