Wednesday, August 18, 2010

Մեծ պատիվ, մեծ երջանկություն, թանկագին եղբայր, նմանը չունի. մի քանի դիտարժան հատված Գյուլին նվիրված Ալիևի ձոնից

Օգոստոսի 16–ին «Գյուլիստան» պալատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական ընդունելություն էր կազմակերպել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատվին։ Ինչպես հայտնում է 1news.az–ը, վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը, երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ելույթներով։ Մեջբերենք մի քանի դիտարժան հատված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից՝ «Հարգելի պարոն Նախագահ, թանկագին եղբայր: Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս Ձեր այցին։ Սա եղբոր ու ընկերոջ այց է։ Անկասկած, այն շատ դրական ազդեցություն կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Մեր երկրների կապը յուրահատուկ բնույթ է կրում։ Դա երկու բարեկամական ու եղբայրական ժողովուրդների կապ է։ Ձեզ տեսնել Բաքվում, իմ եղբայր, մեծ պատիվ, մեծ երջանկություն է բոլորիս համար։ Մենք ճանաչում ենք Ձեզ որպես Ադրբեջանի մեծ ընկեր։ Նախորդ պաշտոնում Ձեր աշխատանքի ընթացքում Դուք բազմիցս այցելել եք Ադրբեջան։ Դուք մի քանի անգամ այցելել եք մեր երկիր նաև որպես նախագահ։ Իմ այցերը Թուրքիա նույնպես հաճախակի բնույթ են կրում։ Մենք մի ընտանիքի անդամ ենք։ Կարծում եմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն ամբողջ աշխարհում չունեն իրենց նմանը», – ասել է Ալիևն իր ելույթում։

No comments: