Նախօրեին հայաստանյան եկեղեցիներում նշվել է Ս. Աստվածածնի վերափոխման տոնը: Իսկ այսօր մեռելոց է:
Նշենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Նախօրեին կատարվել է նաև խաղողօրհնեքի արարողությունը. օրհնվել է տարվա ողջ բերքն ու բարիքը:
Տաղավար տոներին հաջորդում է մեռելոցը. կառավարության որոշման համաձայն, հայտարարված է ոչ աշխատանքային օր: 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:
Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:
No comments:
Post a Comment