Thursday, August 5, 2010

Ադրբեջանի տարածքում իրականացնում են հակաիրանական գործունեություն

Diplomat.am. 05.08.2010 - Իրանի հատուկ ծառայությունները գյուղացիներից շատ բարձր գներով հողատարածքներ են ձեռքբերում Ադրբեջանի տարածքում` իրանա-ադրբեջանական սահմանին: Այդ փաստը անհանգստություն է առաջացնում Իրանի սահմանամերձ գյուղերի բնակիչների մոտ: Աղբյուրի համաձայն, Իրանի հատուկ ծառայությունները, գնելով մատնանշված տարածքները, իրանա-ադրբեջանական սահմանին զբաղվում են զանազան հետախուզական գործունեությամբ: Նշենք, որ Արդեբիլ իրանական գավառի ֆերմերներն անհանգստացած են, որ Իրանի հատուկ ծառայությունները, գնելով ադրբեջանական հողատարածքները, կարող են այդ տարածքներից զանազան գյուղատնտեսական հիվանդություններ տարածել իրանական բնակավայրերում:

No comments: