Tuesday, August 17, 2010

«Ռուսաստանի համար կարեւոր է թուրք-ադրբեջանական տանդեմի կազմաքանդումը»

Panorama.am. 17-8-2010- «Հայոց աշխարհն» իր վերլուծականում գրում է. «…Ռուսաստանի համար առաջ է գալիս տարածաշրջանային գլխավոր խնդիրը` թուրք-ադրբեջանական տանդեմի կազմաքանդման հեռանկարը: Մնացած ամեն ինչ փաստորեն պարզ է. Վրաստանը Միացյալ Նահանգների համար դանդաղորեն կորցնում է հակառուսական հենակետի իր կարևորությունը, Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունն ամրապնդվում է, ուստի մնացել է ռուս-թուրքական շահերի բախման կիզակետում հայտնված Ադրբեջանը: Հանձնել Ադրբեջանը Թուրքիան չի կարող, քանի որ դա կնշանակի հրաժեշտ տալ Արևելքում ունեցած իր ծրագրերին, բայց նրա անվտանգության ապահովման առումով նոր երաշխիքներ տալ նույնպես չի կարող, քանի որ դա կնշանակի ուղղակի բախում առաջխաղացող Ռուսաստանի հետ: Հետևաբար Բաքվում հավաքված Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները այլ տարբերակ չունեն, քան Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հետ առևտուր սկսելու նոր փորձերը, որոնք, սակայն, ձեռնարկվելու են նախորդ տարիների համեմատ շատ ավելի անբարենպաստ դիրքերից»:

No comments: