Tuesday, August 17, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ

Ադրբեջանի նախագահ Ալիեվը Թուրքիայի նախագահ Գյուլի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, որ տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի Ադրբեջան կատարած այցի շրջանակում, ասել է, թե Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է վճռական փուլում: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի Հայաստանին ու Ադրբեջանին արած առաջարկները հավասարակշռված են: “Առաջարկների էությունն այն է, որ Հայաստանի օկուպացիոն ուժերը դուրս են գալիս Ադրբեջանի օկուպացված տարածքներից եւ Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են իրենց հարազատ, բուն տարածքներ: Դրա հետ մեկտեղ, տարածաշրջանում անվտանգության ապահովման համար տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Նախատեսված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ միջանցքի գործունեություն, ինչպես նաեւ այլ հարցեր: Այսինքն, հարցի էությունն այն է, որ ադրբեջանական հողերը ազատագրվում են օկուպացիայից, եվ այդպիսով նախատեսված է Ադրբեջանի տարածքային ամբողջության վերականգնումը”: Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերջբնական կարգավիճակին, ապա Ալիեը ասել է, թե դա ապագայի հարց է: “Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ երբեք չի տա իր համաձայնությունը Ադրբեջանի տարածքից դուրդ Ղարաբաղի որեւէ կարգավիճակի, եւ միջազգային իրավունքի նորմերը պաշտպանում են այդ դիրքորոշումը”, ասել է Ալիեւը, նշելով, թե եթե հայկական կողմը կառուցողական լինի, հարգի միջազգային իրավունքն ու բանաձեւերը, ապա այդ հարցը “արագ կլուծվի”:

No comments: