Wednesday, August 18, 2010

Պյատիգորսկի ահաբեկչությունից տուժածների մեջ հինգ հայ կա

Tert.am. 18-8-2010- Հրապարակվել է Պյատիգորսկում օգոստոսի 17–ին տեղի ունեցած պայթյունից տուժածների ցանկը։ Պյատիգորսկի քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ քաղաքի սրճարաններից մեկի մոտ կայանած ВАЗ մակնիշի ավտոմեքենայի պայթյունից տուժել է 27 մարդ, 6–ը ծանր վիճակում են։ Տուժածների մեջ 5 հայ կա 1. Էդգար Ավանեսով Ավանեսի 2. Միխայիլ Վլադիմիրի Այրիյան 3. Շուշանիկ Սերգեյի Մանուկյան 4. Լիանա Հովհաննեսի Ստեփանյան 5. Արմենուհի Ալբերտի Մուրադյան Տուժածների մեծ մասը բնակվում է Պյատիգորսկում, սակայն նրանց մեջ մեծ թիվ են կազմում նաև Կիսլովոդսկ, Վոլգոգրադ քաղաքի բնակիչները։ Այս մասին հաղորդում է lenta.ru–ն։ Զոհեր չկան։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Պյատիգորսկի պայթյունը պաշտոնապես համարվել է ահաբեկչություն։

No comments: