Thursday, August 5, 2010

«ԱՄՆ-ը պետք է լրացնի այն դատարկությունը, որն առաջացել է Ադրբեջանի հետ հարաբերություններում»

Սենատոր Լուգարը հաստատել է Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում «դատարկության» առաջացումը: «Ցավոք, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի բացակայությունը որոշ դատարկություն է առաջացնում մեր հարաբերություններում, սակայն մենք պետք է լրացնենք այն: Ես իմ կողմից ջանում եմ լրացնել այդ վակուումը»: Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը` հղում կատարելով թուրքական Samanyolu լրտվական գործակալությանը, այս մասին լրագրողներին հայտնել է ազդեցիկ սենատոր Ռիչարդ Լուգարը: Ընդ որում նա նշել է, որ եթե Բրայզան նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ապա դա շատ դրական ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա: «Ես հավատում եմ այդ դիվանագետին և հուսով եմ, որ նա լավ կկատարի իր պարտավորությունները: Կարծում եմ, որ մինչև սեպտեմբեր, սենատոր Բոքսերը և Պետդեպը կքննարկեն իրենց մոտ մտահոգություն առաջացնող հարցերը», - ասել է Լուգարը: Աղբյուր՝ Armenia.Az .

No comments: