Wednesday, September 8, 2010

Հրեաները դիմավորում են Նոր տարին` 5771 թվականը

Աշխարհի հրեաներն այսօր տոնում են Նոր տարին` 5771 թվականի սկիզբը: Նրանք կարծում եմ, որ այդ օրը, որը հաճախ կոչվում է «արարման 6-րդ օր», Աստված ավարտեց աշխարհի ստեղծումը և արարեց առաջին մարդուն` Ադամին:

Հրեական Նոր տարին` Ռոշ Աշանա, թարգմանավում է որպես «գլուխ, նոր տարվա սկիզբ»: Նոր տարվա օրերին հրեաները շնորհավորում են միմյանց ու մաղթում. «Թող ձեր մասին միայն լավ բաներ գրանցվեն այս տարի»:
Հին ավանդույթը պատմում է, որ երկնքում կա մի հաստ Գիրք, որի մեջ գրված է երկիր մոլորակի վրա բնակվող բոլոր մարդկանց անունները: Ռոշ Աշանայի օրերին Աստված այդ գրքում նշումներ է անում` թե ինչ ճակատագիր է սպավում մարդկանց. «ով կապրի, ով մահանա, ում է հանգիստ կյանք սպավում, ում` դժվարություններով լի, ում է սպասվում աղքատություն, ում` հարստություն»:

Տոնական օրերին հրեաները միմյանց նվերներ են տալիս: Նախքան տոնական կերակուրը փորձելը, ընդունված է ուտել մեղրով խնձոր: Տոնական կերակուր է համարվում ձկան գլուխը, նուռը, գազարով ճաշատեսակները և այլն:

No comments: