Wednesday, September 8, 2010

Թուրք գործիչ. Էրդողանի նոր Սահմանադրությամբ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը

News.am. 8-9-2010- Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Օքթայ Վուրալը մամուլի ասուլիսի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել Էրդողանի առաջարկած սահմանադրական բարեփոխումները եւ պնդել, որ դրանք ներառում են հակաթուրքական տարրեր։
Թուրքական Haberfx-ի փոխանցմամբ՝ ազգայնական գործիչը կոչ է արել թուրքական իշխանություններին համարժեք պատասխան տալ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում Ղուրան այրելու նախաձեռնությանը։
Ըստ Օքթայ Վուրալի՝ թուրքական նոր սահմանադրական բարեփոխումները ապահովում են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ թուրքական ուժերի հեռացումը Կիպրոսից։

No comments: