News.am. 27-9-2010- Այսօր` սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական լսումները` «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից: Լսումները նախաձեռնել է
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ այս օրինագծերի ընդունմամբ, հնարավորություն է ստեղծվում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել, ինչը լուրջ հակազդեցություն է առաջացրել հանրության շրջանում: Կառավարության այս նախաձեռնության դեմ պայքարելու համար ստեղծվել են հասարակական կազմակերպություններ, մարդիկ համախմբվել են սոցիալական ցանցերում, իսկ օրինագծի ԱԺ-ում քննարկումների ժամանակ նիստերի դահլիճի դիմաց պիկետներ էին կազմակերպվում:
Հատկանշական է, որ խորհրդարանական այս լսումներին մասնակցում են նաեւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման մի քանի անդամներ:

No comments:
Post a Comment