Wednesday, September 8, 2010

Թբիլիսիում Հայաստան–Վրաստան հանդիպումն ավարտվել է միջադեպով. զանգվածային ծեծկռտուքից դժվարությամբ են խուսափել

«Եվրո–2011»–ի ընտրական փուլում Վրաստանի և Հայաստանի երիտասարդական հավաքականների՝ Թբիլիսիում կայացած պատասխան ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է միջադեպով, որը կարող էր վերաճել զանգվածային ծեծկռտուքի։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան «Լոկոմոտիվ» մարզադաշտում խաղն ավարտվել էր մեր թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Երբ հայ ֆուտբոլիստները ուրախությունից սկսել են պարել տրիբունաների դիմաց, որտեղ նստած էին հայ ֆուտբոլասերները, վրացի ֆուտբոլիստներն այնքան են նյարդայնացել, որ նրանց մի մասը սկսել է մրցակիցների հետ հարաբերություններ պարզել։
Երկու հավաքականների մարզիչներին հաջողվել է ժամանակին միջամտել և թույլ չտալ, որ լեզվակռիվն ու փոխադարձ հրմշտոցը ծեծկռտուքի վերաճեն։ Պարեկային ոստիկանությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը՝ ապահովելով հայ ֆուտբոլիստների և երկրպագուների անվտանգությանը։ Այս մասին հաղորդում է Новости-Грузия–ն։

No comments: