Monday, September 27, 2010

Պատմության կեղծման թուրքական օրինակ. Լոնդոնում հակահայկական գիրք է տպագրվել

HayNews.am. 27-9-2010- Լոնդոնում հանրությանն է ներկայացվել կանադացի «գրող» Սթոք Թեյլորի (Scott Taylor) «Փոխհամաձայնության չեկող տարբերություններ: Հայաստան, Թուրքիա և Ադրբեջան» (“Unreconciled Differences: Turkey, Armenia and Azerbaijan”) գիրքը, հայտնում է թուրքական Cihan գործակալությունը:
Գրքի շնորհանդեսը կայացել է Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատանը, որին մասնակցել է նաև Թուրքիայի դեսպանը: Գրքի հեղինակը, ով նախկինում եղել է զինվորական, մոտ 4 տարի է ծախսել այն գրելու համար՝ այդ ընթացքում մի քանի անգամ այցելելով տարածաշրջան:
Թուրքիայի դեսպանն իր հերթին նշել է, որ «այս գիրքը շատ կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնելու Ադրբեջանի ներկայիս վիճակը, որի տարածքների մի մասը գտնվում են «օկուպացիայի» տակ»:
Նկատենք, որ կանադացի «գրողը» հայտնի է իր հակահայ կեցվածքով և գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի «հովանավորության ներքո»: Գրքի օբյեկտիվության մասին, ինչպես հասկացանք, կարելի է անգամ չխոսել` այն վերից վար լցված է հակահայկական հայտարարություններով և թրքամետ լիրիկական զեղումներով:

No comments: