Wednesday, September 8, 2010

Դ. Բաբայան. Ադբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացն աղավաղվել է

Panorama.am. 7-9-2010- «Իհարկե դա չի համապատասխանում իրականությանը. առհասարակ Ազիմովը հայտնի է նման ծայրահեղ մոտեցումներով: Հենց Ադրբեջանն է, որ խախտել է ողջ բանակցային գործընթացի ձևաչափը: Նրա ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով է, որ այսօր բանակցային գործընթացը աղավաղված է, և Արցախն անմիջականորեն չի մասնակցում բանակցություններին»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովի այն հայտարարությանը, թե Հայաստանի մեղքով է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չկա՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, Արցախը լինելով հակամարտության կողմ, որը ճանաչվել է ԵԱՀԿ գագաթաժողովի կողմից, որտեղ ինչպես հայտնի է բոլոր որոշումներն ընդունվում է կոնսենսունսի (փոխհամաձայնություն) միջոցով, այսօր անմիջապես չի մասնակցում բանակցություններին, իսկ դրա միակ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը խախտել է ԵԱՀԿ-ի այդ որոշումը:
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումը, ինչպես նաև հակամարտության կարգավորմանն անպատրաստ լինելու փաստը»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:

No comments: