Wednesday, September 8, 2010

Արարատն աչքներիս առաջ հալչում է

News.am. 8-9-2010- 1980 թվականից սկսած կլիմայական պայմանների պատճառով Արարատի գագաթի սառույցի 30 տոկոսը հալվել է:
Գիտական աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ ամեն տարի ջերմաստիճանը բարձրանում է 0,03 աստիճանով, ինչը հանգեցնում սառույցների շատ կտրուկ հալոցքի` տարեկան 0,07 քառ/կմ:
Տիեզերական արբանյակների օգնությամբ կատարված հետազոտության համաձայն, որը կատարվել է 1976-2008 թթ, Արարատի սառույցի մակերեսը կրճատվել է 8 քառ/կմ-ից հասնելով 5,5 քառ/կմ-ի:
Ինչպես հաղորդում է թուրքական Hyurriet-ը, սառույցի հալումը Թուրքիայի համար լուրջ սպառնալիք է: Գիտնականները մտադիր են ավելի մանրամասն ուսումնասիրել այդ երեւույթը: Արդեն հնչում է կարծիք, որ կա խոշոր ջրհեղեղի սպառնալիք:

No comments: