Tert.am. 22-9-2010- Իրանում բնակվող հայերի թիվը կրճատվել է։ Այս մասին Թեհրանում ասել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը։
«Եթե շահի օրոք այստեղ ապրում էր 200-250 հազար հայ, ապա այսօր, ըստ նրանց վիճակագրության, Իրանում ապրում է 65 հազար հայ»,- ասել է ադրբեջանցի դեսպանը։
Ըստ նրա՝ չնայած Իրանում գործում են հայկական թերթեր, եկեղեցիներ և դպրոցներ, հենց հայերն են նշում, որ հայկական դպրոցներ ոչ ոք չի հաճախում։ «Այլ երկրներում բնակվելու համար իրանցի հայերը նախապատվությունը տալիս են անգլալեզու դպրոցներում սովորելուն»,- ասել է Ախունդովը։

No comments:
Post a Comment