Tuesday, September 7, 2010

Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ քննարկել է ղարաբաղյան հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Բերնար Ֆասյեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացոցիչ Անջեյ Կասպշիկին, հայտնել է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։
Այցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։

No comments: