Tuesday, September 7, 2010

Պաշտպանության փոխնախարար. Օրենքի առջեւ պատասխան են տալու բանակում հանցագործությունների բոլոր մասնակիցները

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը լրագրողներին որեւէ մանրամասն չի հաղորդել բանակում վեց զինծառայողների սպանության քրեական գործի վերաբերյալ:
«Հարցը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո, իրավական գնահատական կտրվի ցանկացած հանցագործության յուրաքանչյուր հեղինակի»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ամռան ընթացքում Հայաստանի Զինված ուժերում մի քանի դեպքեր են արձանագրվել: Այսպես, հուլիսի վերջին զորամասերից մեկում զինծառայող Կարո Այվազյանը գնդակահարել են իր ծառայակիցներին՝ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանին, զինվորներ Գարեգին Հովսեփյանին, Անդրանիկ Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արտյոմ Մանասյանին: Օգոստոսի 7-ին մեկ այլ զորամասում կրտսեր սերժանտ Հարություն Վարդանյանը գնդակահարել էր սերժանտ Արսեն Չոբանյանին, ով տեղում մահացել էր: Մեկ այլ զորամասում անհայտ հանգամանքներում սպանվել էր սպա Արտակ Նազարյանը: Պաշտոնական վարկածով նա ինքնասպանություն է գործել, բայց Արտակի ծնողները պնդում են, որ նրան սպանել են:

No comments: