Tuesday, September 7, 2010

Այսօր կկայանա Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը «փակ» մարզում անցկացրեց Սկոպյե քաղաքի «Ֆիլիպ II» մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզման ժամանակ շեշտը դրված էր երկկողմանի խաղի և խաղային կապերի ամրապնդման վարժությունների կատարման վրա:
Հիշեցնենք, որ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 23:00-ին «Ֆիլիպ II» մարզադաշտում, որն ի դեպ գտնվում է վերակառուցման փուլում: Այս պահի դրությամբ գոյություն ունեցող երկու տրիբունաներից գործում է միայն մեկը' հյուսիսայինը, որը տեղավորում է 12.000 հանդիսական: Մակեդոնական ԶԼՄ-ի ներկայացուցիչների կարծիքով հանդիպմանը ներկա կլինի մոտ 10.000 հանդիսական:
Ըստ ffa.am-ի

No comments: