Wednesday, September 8, 2010

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժումը պիկետ է անցկացնելու ԱԺ-ի դիմաց

Սեպտեմբերի 8-ին ժամը 10:00-ին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժումը պիկետ է անցկացնելու Ազգային Ժողովի մուտքի դիմաց` Դեմիրճյան փողոցի կողմից: Նախաձեռնությունը կոչ է անում բոլոր մտահոգված կազմակերպություններին եւ քաղաքացիներին միանալ պիկետին:
Պիկետի անցկացումը պայմանավորված է նրանով, որ վաղը Ազգային Ժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովը քննարկելու է սեպտեմբերի 14-16-ի ԱԺ-ի նիստերի օրակարգի նախագծում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների տխրահռչակ փաթեթի ընգրկման հարցը: Այդ օրինագծերի ընդունում հնարավորություն է ստեղծվում Հայսաստանում օտարալեզու դպրոցներ բացել:

No comments: