Monday, September 27, 2010

Էրդողանը` մամուլի մասին

Report.am. 27-9-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցնող շաբաթ օրը հանդիպել է երկրի ավելի քան 70 լրատվամիջոցների ղեկավարների հետ: Թուրքական "Հյուրիեթը", պատմելով այս հանդիպման մասին, ուշագրավ դիտարկումներ է անում: "Էրդողանը, ով նախկինում հրահրել է բոյկոտներ խմբագրություններում, պատվիրել է աշխատանքից ազատել անհնազանդ մեկնաբաններին, հիմա ասում է, որ գնահատում է կառուցողական քննադատությունը"- գրում է թերթը: Էրդողանը անգամ մեջբերել է 13-րդ դարի հայտնի փիլիսոփա Ռումիին եւ ասել հետեւյալը. "Նա, ով ունի լավ ընկեր, չունի հայելու կարիք, որովհետեւ լավ ընկերը միշտ ձեզ ասում է ցավոտ ճշմարտության մասին: Սա է լրատվամիջոցների դերը ժողովրդավարության մեջ":

No comments: