Wednesday, September 8, 2010

Վանի հասարակական կազմակերպությունները պահանջում են Աղթամարի խաչը տեղադրել

Աղթամարի Ս Խաչ եկեղեցու վրա մինչեւ սեպտեմբերի 19-ը խաչը չտեղադրելու որոշումը անհանգստացրել է Վանի մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք հավաքվել եւ քննարկել են ստեղծված իրավիճակը:
Թուրքական Gercekgundem կայքէջի փոխանցմամբ` Վանի առեւտրա-արդյունաբերական պալատում հավաքված Վանի հասարակական կազմակերպությունների անունից հայտարարությամբ հանդես եկած Վանի առետրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն նշել է, թե 2 օր է, ինչ իրենք հիասթափված են թուրքական իշխանությունների այն որոշումից, թե հնարավոր չէ խաչը մինչեւ պատարագի օրը տեղադրել Ս.Խաչի գմբեթին:
Զահիր Քանդաշօղլուն կարեւորել է պատարագի անցկացումը թե երկրի, թե Վանի նահանգի համար եւ ավելացրել. «Ինչո՞ւ նման անհարթություն ստեղծվեց: Ինչո՞ւ մինչեւ հիմա խաչը տեղադրված չէ: Մենք այսօրվա մեր աշխատանքի ավարտին մի շրջաբերական կպատրաստենք եւ կփոխանցեք լրատվամիջոցներին ու պատկան մարմիններին»-նշել է Զահիր Քանդաշօղլուն` հիշեցնելով, որ Էջմիածնից հայ հոգեւորականների այցի չեղյալ հայտարարելուց հետո Վանի հյուրանոցներում նախօրոք արված որոշ ամրագրումները չեղյալ են հայտարարվել:
Ըստ Քանդաշօղլուի` Թուրքիայի նախարարների խորհուրդը խաչ տեղադրելու թույլտվությունը տվել է, եւ այն անպայման կտեղադրվի, սակայն տեխնիկական խնդրի լուծման համար պետք է միջոցներ ձեռնարկել:

No comments: