Wednesday, September 8, 2010

Բեռնար Ֆասյե. «Մենք կողմերին առաջարկել ենք հանդիպումների ծրագիր` առաջիկա ամիսների համար»

«Այսօր մենք շատ ակտիվ հանդիպումներ ենք անցկացրել»:
Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Համանախագահի խոսքերով` այսօր հանդիպումներ են անցկացվել Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բեռնար Ֆասիեն նշել է, որ նախագահի հետ հանդիպումից հետո քննարկումները կրկին շարունակվել են Էլմար Մամեդյարովի հետ: Բ. Ֆասիեն չի մեկնաբանել իր այցը. «Սա միայն առաքելության առաջին մասն է: Այցի արդյունքնեի վերաբերյալ մենք հանդես կգանք ավելի ուշ` համատեղ հայտարարությամբ»:

Դիվանագետը հիշեցրել է, որ մինչեւ տարածաշրջան այցը` սեպտեմբերի 6-ին, համատեղ հայտարարություն էր արվել, ընդգծելով, որ հայտարարությունում երկու կողմերին առաջարկվել է շատ ակտիվ ծրագիր. «Դա հանդիպումների ծրագիր է` առաջիկա ամիսների համար, ընդհուպ մինչեւ դեկտեմբեր»:

No comments: