Tuesday, September 7, 2010

Արազ Ազիմով. «Սերժ Սարգսյանը մերժել է միջնորդների առաջարկությունը»

7Or.am. 7-9-2010- «Հայաստանի նախագահը մերժել է ղարաբաղյան հակամարտության միջնորդների առաջարկությունը, և այժմ առաջընթացի բացակայության մեղքը փորձում են գցել Բաքվի վրա»,-նման հայտարարություն է հայտնել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
«Հայաստանը, կարծեք, ներկա պահին ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել գլխավոր հարցից, ինչի վերաբերյալ բանակցություններում տեղաշարժ չի նկատվում։ Պատճառները մենք շատ լավ գիտենք»,-լրագրողներին ասել է Ազիմովը։
Ադրբեջանական «Interfax-Azerbaijan» գործակալությունը հաղորդել է, որ Ազիմովն ընդգծում է, թե դրա պատճառն այն է, որ Հայաստանի նախագահը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած լուծումները հակամարտության վերաբերյալ»։
Փոխարտգործնախարարը հույս է հայտնել, թե ղարաբաղյան հարցի վերաբերյալ հետագա բանակցային գործընթացը կբխի Ադրբեջանի շահերից։

No comments: