Wednesday, September 8, 2010

Իրանում ռազմական շքերթ է կայանալու

News.am- 8-9-2010- Իրանում սեպտեմբերի 22-ին ռազմական շքերթ է կայանալու՝ նվիրված «Սուրբ պաշտպանության» շաբաթվան: Շքերթին մասնակցելու են Իրանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումները, «Սեպահ» կորպուսի ուժերը, ռազմական օդուժը եւ հետեւակայինները:
Ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, «Սուրբ պաշտպանության» շաբաթն Իրանում նշվում է ամեն տարի, ի հիշատակ իրանա-իրաքյան պատերազմի: Այդ օրերին Թեհրանում եւ այլ քաղաքներում շքերթներ են ընթանում ռազմական տեխնիկայի ցուցադրմամբ:
Իրանա-իրաքյան պատերազմն սկսվել է 1980թ սեպտեմբերի 22-ին՝ Իրանի Խուզիստան նահանգի վրա իրաքյան բանակի հարձակմամբ: Պատերազմն ավարտվել է 1988թ. օգոստոսի 20-ին հրադադարի պայմանագրով, երկու երկրների սահմանները մնացել են անփոփոխ:

No comments: